«Հյուսիս-Հարավ»-ի ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչները կառավարության հետ համաձայնել են վերջնաժամկետներ չդնել և փողոցներ չփակել
Մայիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն ընդունել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Տրանշ 2-ի շինարարական աշխատանքներն իրականացնող ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Քննարկման առանցքում է եղել կապալառու ընկերության՝ իսպանական «Կորսան Կորվիամ»-ի, կողմից ենթակապալառու ընկերությունների հանդեպ չիրականացված պարտավորությունների հետ կապված իրավիճակը:
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շեշտել է, որ հարցը առաջնային տեղ է զբաղեցնում «Կորսան Կորվիամ»-ի հետ Կառավարության վարած բանակցությունների օրակարգում:
Ձեռք է բերվել համաձայնություն հետևյալի մասին՝
1. Ենթակապալառու ընկերությունները կառավարության հետ երկխոսությունում խուսափելու են վերջնաժամկետների առաջ քաշումից և փողոցներ փակելու գործելաոճից,
2. Կառավարության կողմից 1.5 ամսվա ընթացքում ուսումնասիրվելու են խնդրի լուծման տարբերակները, և աշխատանքներ են իրականացվելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով:
Հիշեցնենք, որ շինարարությունն իրականացնողները փակել էին «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը: Նրանք դժգոհում էին, որ արդեն տասը ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը