Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԲՀԿ-ն կողմ կքվեարկի օրինագծին, որով առաջարկվում է ցեմենտի ներկրման տուրքը 22 000-ի փոխարեն սահմանել 14 000 դրամ

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ նախագիծը բավական մանրամասն քննարկվել է ոչ միայն ԱԺ-ում, այլ դրանից հետո հանձնաժողովի նիստում, որին հրավիրվել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ ցեմենտ արտադրողները, կլինկերից ցեմենտ արտադրողները, ներմուծողները, կառուցապատողները ։

Նախարարը նշեց, որ հարևան շուկաներում իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով շուկայում շոկ է առաջացել, որը վտանգում է տեղական արտադրողների արտադրության շարունակականությունը, և անհրաժեշտ էր պաշտպանական միջոց կիրառել, ինչն արվեց՝ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հաստատեց նախագիծ՝ առաջակելով ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել։

Նշենք, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք, սակայն տնտեսական հանձնաժողովն առաջարկեց կլինկերի նկատմամբ պետական տուրք չկիրառել՝ հիմնավորմամբ, որ փոքր արտադրողները շահերը հաշվի չէին առնվել։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ առաջարկվող փոփոխությունները, որով առաջարկվում է ցեմենտի ներկրման համար սահմանել ոչ թե 1 տոննայի համար 22 հազար դրամ, այլ 14 հազար դրամ տուրք։ Նա ասաց, որ շարունակում են պահել կլինկերը չհարկվող, որպեսզի մրցակցային պայմաններում կարողանան աշխատել։

Նախարարը նաև նշեց, որ այս կարգավորումը ժամանակավոր է։ «Նախատեսում ենք, որ այս առաջարկն ուժի մեջ կմնա մինչև 2020 թվականի ապրիլ ամիս: Մենք այս ընթացքում կլսենք բոլոր արտադրողներին, նաև այն զարգացման ծրագրերը, որ նախատեսում են կիրառել երկարաժամկետ մրցունակություն ձեռք բերելու համար, իսկ ամռանը կսկենք քննարկել և կայուն որոշումներ ընդունել»,-ասաց նա։

Զեկույցից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանդես եկավ ելույթով և ասաց, որ իրենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի քննարկումներին չեն մասնակցել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։

«Մենք բոլոր խնդիրները, ռիսկերը՝ աշխատատեղերի հետ կապված, որ հետագայում կարող են առաջանալ, դրանց բոլորի մասին բարձրաձայնել ենք, զգուշացրել ենք, ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր մոտեցումը։ Մենք կողմ ենք քվեարկելու և կառավարության և «Իմ քայլը» դաշինքի համատեղ այս պրոյեկտին, բայց պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու եք դուք»,-ասաց Ծառուկյանը։