Մեկ լուսարձակ՝ ամբողջ գյուղում. Սերս գյուղն ընդգրկվել է Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում
էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորության՝ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղներից մեկը՝ Սերսը:
Սերսին անծանոթ որևէ մեկը գիշերը գյուղ մտնելու համար պետք է կողմնորոշվի բնակավայրի միակ լուսարձակով: Այն ամրացված է գյուղապետարանի շենքի պատին՝ հեռվից տեսանելի լինելու համար: Գյուղացիները պատմում են, որ բնակավայրը ստեղծման շատ հին պատմություն ունի. առաջին բնակիչներն այստեղ են գաղթել պատմական Հայաստանի Սալմաստ գավառից: Իրենք ձգտում են ժամանակի հետ քայլել, սակայն զարգացման տեմպերը շրջանցել են գյուղը:
Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ, ընթացիկ տարում կմեկնարկեն սպասված աշխատանքները: Գյուղում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որի տնտեսական ու բնապահպանական արդյունավետության մասին այստեղ շատ են լսել: Նախատեսվում է լուսավորել գյուղի կենտրոնական փողոցները՝ շուրջ 1400մ տարածք, որի համար անհրաժեշտ կլինի տեղադրել սյուներ և 39 LED լուսարձակ: Ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը: Կլուծվի նաև երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը: Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար