Հայաստանը ձգտում է գյուղատնտեսությունը վերածել եկամտի կայուն աղբյուրի. փոխնախարար
Պետությունը ձգտում է գյուղատնտեսությունը վերածել եկամտի կայուն աղբյուրի։ Այս մասին մայիսի 31-ին «Ֆերմերների կոնգրես» համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ դրա համար կառավարությունը ցանկանում է ներդնել նոր մոտեցումներ։
«Գլխավոր խնդիրներից մեկը սպառման շուկայի դիվերսիֆիկացումն է 3 ուղղությամբ։ Բացի այդ, մենք ձգտում ենք գյուղատնտեսական հողերի օպտիմալ օգտագործման՝ մթերքով ապահովվածության մակարդակը հասցնելով 50 տոկոսի, նվազեցնել ռիսկերը, բարձրացնել արտադրանքի որակը, այդ թվում ի հաշիվ բարձր տեխնոլոգիաների ներդրման»,- նշել է նա։ Փոխնախարարը հավելել է, որ իշխանությունները ներդրել են նաեւ անասնապահության սուբսիդավորման ծրագրեր։
Նշենք, որ Հայաստանում մայիսի 31-ին տեղի է ունենում «Ֆերմերների կոնգրես» համաժողովը։ Միջոցառումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, «Մասնակցության քաղաքականություն, կայուն գյուղատնտեսություն» ծրագրի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակը աջակցությունն է Հայաստանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը ագրարային քաղաքականության բարելավման ճանապարհով։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար