Նարինե Թուխիկյանին համամասնական ցուցակում հաջորդում է Արթուր Հովհաննիսյանը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
ԱԺ խոսնակը հիշեցրեց, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազմվում է համապատասխան արձանագրություն։
Նարինե Թուխիկյանին, ըստ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի, փոխարինելու է Արթուր Հովհաննիսյանը:
2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նարինե Թուխիկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները և հավաքել էր 759 ձայն: Սակայն, Նարինե Թուխիկյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով, քանի որ ցուցակի 20-րդ համարն էր:
Համամասնական ցուցակում Նարինե Թուխիկյանին հաջորդող Արթուր Հովհաննիսյանը 82-րդն է: «Իմ քայլի» համամասնական ցուցակի 21-81-րդ տեղերում գտնվող պատգամավորի թեկնածուներն այժմ կա´մ գործադիրում, կա´մ օրենսդիրում տարբեր պաշտոնների են:
ՀՀ կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին՝ վերցնելու եք պատգամավորական մանդատը, թե ոչ, ասել էր. «Այս պահին միայն կարող եմ ասել, որ ցուցակով հաջորդը ես եմ»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը