Քաղաքապետարանը որոշել է «ԿամԱԶ»-ների գինը «գանձել» «Սանիթեքից». յուօրինակ մեխանիզմ են գտել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը, որը որոշել է «Սանիթեքին» դուրս մղել աղբահանության եւ սանմաքրման ասպարեզից ու այդ նպատակով 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել, որ համայնքային կառավարման հիմնարկի միջոցով իրականացնի աղբահանությունը, այժմ հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինն» է որոշել գանձել «Սանիթեքից»։
Մոտավորապես այսպիսի մեխանիզմ է գործում․ քաղաքապետարանը «Սանիթեքին» է ուղարկում «համապատասխանության ծանուցում»՝ նշում են այն հասցեն, որտեղ կա աղբահանության խնդիր, եւ «Սանիթեքը» պետք է աղբը վերացնի ու լուսանկարներ ուղարկի քաղաքապետարան, որ տարածքը մաքրված է։ Եթե լուսանկարներ չեն ուղարկվում, «ձախողման ակտ» է կազմվում, որի հիման վրա «Սանիթեքը» տուգանվում է։ Ընդ որում՝ տուգանքի չափը պրոգրեսիվ սկզբունքով աճում է՝ նախորդ անգամները տուգանել են 13, ապա՝ 26 միլիոն դրամ, հաջորդը, հավանաբար, ավելի մեծ թիվ կլինի։
Լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այս տուգանքներով փորձում են «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը։ Իսկ «Սանիթեքը» վերջին տարիներին հարյուրավոր նամակներ է գրել քաղաքապետարանին՝ հիմնավորելով, որ անհրաժեշտ է գոնե 10 տոկոսով բարձրացնել աղբահանության գումարը, քանի որ իրենց պայմանագիրը կնքելու պահից հետո մեծապես աճել է աղբի քանակը, իսկ իրենց տրամադրվող գումարները մնացել են նույնը, ինչը պայմանագրի պայմանների խախտում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը