Թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը
Երեկ 13.00-ից մինչեւ 17.00-ն ընկած ժամանակահատվածում թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը, որը գտնվում է «Սիլաչի» կոչվող թաղամասում։
NEWS.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ պատճառվել է 1.2 միլիոն դրամի վնաս։
Նրա խոսքով՝ հիմնականում տեխնիկա են գողացել՝ «MacBook» համակարգիչ, IPad եւ երկու անվանական ատրճանակ․ «11 տարի է՝ ապրում եմ այդտեղ, առաջին անգամ է նման դեպք տեղի ունենում։ Հարեւաններն էլ են ասում, որ վաղուց նման դեպք չի եղել»։
Դերասանը պատմեց նաեւ, որ բնակարան են մտել հարմարեցված բանալիով, փակ է եղել միայն ներքեւի կողպեքը․ «բարեբախտաբար տանը մարդ չի եղել»։
Ստեփան Ղամբարյանը դիմել է իրավապահ մարմիններին, բայց հույսը, որ կբացահայտեն, մեծ չէ. «Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերը չեն բացահայտվում»։
Ինչ-որ մեկի վրա դերասանը չի կասկածում եւ չի էլ կարծում, թե կարող էին ծանոթ մարդիկ լինել. «Կամ տարբեր խմբեր են կամ համաներումն է աշխատել, չգիտեմ»։
Նրա խոսքով՝ այս դեպքը նաեւ պատճառ է եղել, որ ինքնաբացարկ հայտնի եւ չմասնակցի Համազգային թատրոնի տնօրենի թափուր տեղի մրցույթին։ «Այսօր առավոտյան քննիչի մոտ պետք էի ներկայանայի, մանրամասներ պետք է ներկայացնեի»,- նշեց նա։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար