«Ձախորդ» գողը թաքնվել է ննջասենյակի սեղանի տակ, բայց տանտերը նրան հայտնաբերել է
Մայիսի 27-ին, գիշերվա երեքին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ իրենց տուն գող է մտել:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը, դեռեւս չպարզված եղանակով, մուտքի դռնից մտել է տուն եւ նկատելով արթուն տանտիրոջը՝ ոչինչ չգողանալով դիմել փախուստի:
Նույն օրը հաղորդում է տվել նույն գյուղի մեկ այլ բնակիչ, որ գիշերվա երեքին մոտ, 40-ամյա համագյուղացին դռնով մտել է իր տուն եւ թաքնվել ննջարանի սեղանի տակ, որտեղ էլ ինքը նրան հայտնաբերել է: Առանց որեւէ պահանջ ներկայացնելու՝ համագյուղացին հեռացել է՝ թողնելով գլխարկը:
Հեռանալիս նա արմունկով հարվածել եւ կոտրել է ննջասենյակի դռան ապակին՝ պատճառելով նյութական վնաս:
Մայիսի 29-ի առավոտյան Բաղրամյանի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 40-ամյա համագյուղացին իր տնից բերման է ենթարկվել եւ ներկայացվել Արմավիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար