Կնիքի պահանջը կվերանա, վկայականը նաեւ «անթուղթ» կդառնա, գերատեսչությունը կկոչվի պարզապես Կադաստրի կոմիտե
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց օրենսդրական փոփոխությունների եւ լրացումների փաթեթը, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է. եւս մեկ քայլ՝ դեպի ինտեգրված (միասնական), առցանց, ինքնաշխատ, անթուղթ կադաստր, որի ստեղծումը ՀՀ կառավարության 2018-2022 թթ. ծրագրի դրույթ է։
«Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- հարցը զեկուցելիս ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը եւ ավելացրեց, որ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության՝ նոր նմուշի վկայակններն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաեւ առցանց։ Երրորդ առաջարկով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես ՀՀ կադաստրի կոմիտե։
Ընդունված փաթեթի բաղկացուցիչ նախագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», Հայաստանի եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային Ժողովի ընդունմանը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար