Ինչո՞ւ աշխատանքից ազատվեց Արզուման Հարությունյանը. Վանեցյանը պարզաբանում է
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել երկարամյա ծառայության հիմքով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին թե ինչո՞վ էր պայմանավարված Հարությունյանի հաժարականը։
«Պարոն Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության մարմիններում աշխատել է շուրջ 35 տարի, եւ նա զեկուցագրով դիմեց՝ իրեն երկարամյա ծառայության կապակցությամբ ազատելու խնդրանքով, որը բավարարվեց»,–ասաց նա։
ԱԱԾ տնօրենը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ով կփոխարինի նրան այդ պաշտոնում։
Հիշեցնենք որ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո՝ 2018թ. հունիսի 12–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Նա ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է եւ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել եղբոր հրաժարականից ժամեր անց։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար