ԿԳՆ-ն քննարկում է ուսանողական մարզական լիգաներ ստեղծելու հարցը. Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարարությունը քննարկում է ուսանողական մարզական լիգաներ ստեղծելու հարցը: Կառավարության այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Այս տարի հունիսին Նեապոլ քաղաքում կայանալու է ունիվերսիադա, որին ՀՀ մարզիկների մասնակցությունն ապահովելու համար բյուջեից հատկացվելու է 16 մլն դրամ:
«Վերջին տարիների արդյունքներն ուսումնասիրել եմ, և մենք 4-րդ, 5-րդ տասնյակում պարբերաբար տեղ ենք զբաղեցնում, բայց դրանք լավ ցուցանիշներ չեն: Մարզական առումով ամենազարգացած երկրների փորձը եթե ուսումնասիրենք, նրանք հաջողում են, հիմնականում դրան նպաստում է նմանատիպ մարզական լիգաների գոյությունը, և օլիմպիական չեմպիոնների կենսագրություններն էլ եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ նրանք ակտիվ ներգրավված են նման լիգաներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ուսանողական մարզական լիգաներ ստեղծելը դրական ազդեցություն կունենա ինչպես առողջ ապրելակերպի, այնպես էլ մարզական արդյունքների վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մարզական լիգայի ստեղծման գաղափարը. «Այստեղ ոչ միայն արդյունքներն են կարևոր, այլև ընդհանրապես դա շատ կարևոր նշանակություն ունի մթնոլորտի առումով, ուսանողական միջավայրում միասնության և ամբողջությամբ զգացում սերմանելու և լավ մթնոլորտ ունենալու առումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար