Զինվորականների աշխատավարձը հունիսի 1-ից կբարձրանա. Փաշինյանը գիտեր թե հուլիսից է բարձրանալու
Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան, բոլոր ընթացակարգերը կառավարությունն ապահովել է: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա գիտեր թե հուլիսի 1-ից են բարձրանալու աշխատավարձերը, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ճշտեց, որ աշխատավարձերը բարձրանում են հունիսի 1-ից, սակայն հոնիսի աշխատավարձը կստանան հուլիսին:
«Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ կառավարությունը զինվորականների աշխատավարձերը բարձրացնում է 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինը կբարձրանան 18 տոկոսով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը