Պատգամավորներից մեկը երեկ «քվեարկել է» Չաք Նորիսի օգտին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց որպես ՍԴ դատավորի թեկնածու, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. բանն այն է, որ դրա վրա գրված է եղել «Չաք Նորիս»:
Ի դեպ, հիշեցնենք, որ Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաև 2013թ. նախագահական ընտրություններում և քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս նշեց. «Չեմ կարող հարցին պատասխանել, քանի որ քվեարկությունը գաղտնի է»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար