Երեւանում թալանել են թաղապատերանի պաշտոնյայի
Երևանում մայիսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09:30-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազատության պողոտա 2 հասցեում «Հաղթանակ» զբոսայգու տարածքում, կոտրել են Երևանի բնակիչ Ազատուհի Մուրադյանին պատկանող Nissan Tiida մակնիշի 90 GC 088 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի միջից հափշտակել պայուսակը, որի մեջ եղել է գումար, Ա. Մուրադյանի անձնագիրը, աշխատանքային վկայականը, նույնականացման, բանկի և զեղչի քարտեր, ինչպես նաև բնակարանի և աշխատասենյակի բանալիները:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ Ա. Մուրադյանը աշխատում է Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար