Հայաստանում բենզինի շուկան էապես կփոխվի. Տիգրան Ավինյան
Հայաստանում բենզինի շուկան էապես կփոխվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
Ավինյանի խոսքով՝ նախկին շուկայում գերիշխում էր 2 ընկերություն, սակայն վերջին տարիներին ներմուծման ծավալները մեծացրել է երրորդ ընկերությունը՝ «Մաքս Պետրոլ»-ը: Ինչպես նշել է փոխվարչապետը, մոտակա ամիսներին կհայտնվի նաեւ չորրորդ ընկերությունը:
«Մոտակա կես կամ մեկ տարում կառուցողական փոփոխություններ տեղի կունենան: Ենթադրում ենք, որ շատ շուտով շուկայում նոր խաղացող կհայտնվի, ինչը կհանգեցնի որոշ ընկերությունների օլիգոպոլ դիրքի թուլացմանը»,- նշել է փոխվարչապետը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար