Ով եւ ինչպես է կոտրել նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը
«Երեւանի 2800-ամյակի այգու վնասված արձանը բրոնզաձույլ է եւ պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ»,- Panorama.am-ի հարցին ի պատասխանե, թե ի՞նչ նյութից է պատրաստված այգու արձանիկները, այդ թվում նաեւ թղթե նավակով տղայի արձանիկը, որի ձեռքը նախօրեին կոտրվել է, ասաց «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը։
Նրա պարզաբանման մեջ նշվում է, որ երեկ երեկոյան՝ մարդաշատ ժամանակ, մի երիտասարդ տղա, այգում վազելիս, ոտքի ուժեղ հարվածով պատահաբար հարվածել է նավակով տղայի արձանի ձեռքին, ինչի արդյունքում արձանի ձեռքը՝ երկաթի զոդման հատվածից պոկվել է:
«Հավաստիացնում ենք, որ արձանը բրոնզաձույլ է եւ պատրաստված է բրոնզաձույլ արձանների պատրաստման դասական տեխնոլոգիայով՝ կվարցեավազի օգտագործմամբ: Արձանն արդեն իսկ հանվել եւ տեղափոխվել է ռեստավրացիայի՝ մասնագետների խմբի կողմից, եւ արդեն մայիսի 31-ի առավոտյան արձանը նորից կտեղադրվի այգում եւ նույն հատվածում: Ռեստավրացիայի ընթացքում զոդումն իրականացվելու է էլ ավելի ուժեղ ամրացմամբ, որպեսզի հետագայում անգամ նման շատ ուժեղ հարվածների դեպքում խնդիրը չկրկնվի: Ամեն դեպքում կոչ ենք անում, որպեսզի այգու այցելուներն երեխաների արձանների վրա չբարձրանան. արձանները նախատեսված չեն ոչ հարվածներ ընդունելու եւ ոչ էլ մարդկային ծանր քաշին դիմանալու համար»,- նշեց նա:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից նաեւ խնդրում են, որ խոտածածկը չտրորեն. «Այն հատվածներում, որոնց վրայով քայլում են, վնասվում է ոչ միայն խոտածածկն, այլ նաեւ այդ հատվածների ավտոմատ ոռոգման համակարգը»:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ ոստիկանության միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ այգու շուրջօրյա պահպանությունն րականացվում է մի քանի ստիկանների կողմից:
Panorama.am-ը դիմել էր նաեւ Երեւանի քաղաքապետարան, թե ի՞նչ քայլեր են անում կոտրված արձանի վերականգնման ուղղությամբ։ Պատասխանեցին, որ այգին՝ իր գույքով, ենթակառուցվածքներով, ամբողջությամբ հանձնված է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը։
Հիշեցնենք, որ այգին Երեւանի 2800-ամյակի այգին բացվել է մայիսի 10-ին։ Այն վերակառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հանգստի գոտու կառուցման համար ծախսվել է 5 մլն 300 հազար դոլար։
Կարծում ենք՝ ուրեմն այս զբոսուղու մի քանի մասերում պիտի ցուցանակներ դնել՝ չվազել, չխաղալ, արձաններին չհենվել, ձեռք չտալ, չկպնել, խոտերը չտրորել։ Իսկ երեխաների ուրախությունը, որ քաղաքում կա ընդարձակ տեղ, որտեղ կարելի է վազվզել՝ ի չիք։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը