Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ինչու չկայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը

Շուրջ մեկ ժամ առաջ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշել է չեղարկել օրակարգում նախատեսված մյուս հանդիպումները, այդ թվում՝ հայ համայնքի գործարարների հետ, եւ վերադառնալ Երեւան:

Մասնավորապես, Factor.am-ը (որի լրագրողը այս պահին գտնվում է Նուր-Սուլթանում) նշել էր, որ վարչապետ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո սպասվելիք պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: «Չեղարկվել է ոչ միայն Փաշինյանի մասնակցությունը նիստից հետո տեղի ունենալիք պաշտոնական ճաշին, այլեւ Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը: ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան»,-գրել էր կայքը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը չի պատասխանելու նաեւ լրագրողների հարցերին:


Նշվել է նաեւ, որ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպումը եւս չի կայացել:

Ի դեպ, Sputnik-Armenia-ն իր հերթին նշել է, որ իրենց Ղազախստանի թղթակցին Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը հայտնել է. «Փաշինյանը մեկնեց»:

Այս առնչությամբ NEWS.am-ը պարզաբանման համար դիմել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ով հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղազախստան այցի օրակարգի որեւէ փոփոխություն չի եղել։

«Պաշտոնական ճաշից հետո եկել ենք Ղազախստանում ՀՀ դեսպանություն եւ հիմա հանդիպում է տեղի ունենում հայ գործարարների հետ։ Օրակարգի որեւէ փոփոխություն չի եղել։ Բոլոր միջոցառումները տեղի են ունեցել ըստ օրակարգի։ Մենք հաջողությամբ նախագահել ենք, բոլոր փաստաթղթերն ընդունվել են, բոլոր համաձայնագրերը ստորագրվել են։ Ապա նախագահող երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԵՏՀ կոլեգաիայի նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից եղել է համատեղ հայտարարություն, այնուհետեւ ճաշ, եւ հիմա մենք գտնվում ենք դեսպանությունում»,–նշեց նա։

Հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կայանալո՞ւ է՝ ինչպես հայտարարել էր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, վարչապետի մամուլի քարտուղարը հավաստիացրեց, որ նման պայմանավորվածություն չի եղել. «Օրակարգով նման հանդիպում նախատեսված չի եղել։ Կրկնում եմ՝ օրակարգով բոլոր միջոցառումները տեղի են ունեցել»։

Հարցին՝ գուցե Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, որ բացի իրենից, ԵՏՄ անդամ բլոր երկրների ղեկավարները պարգեւատրվել են Նազարբաեւի անվան շքանշանով, Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ այսպիսի խոսակցությունները «հիվանդ երեւակայության արդյունք են». «Օրակարգում որեւէ պարգեւատրման արարողություն չի եղել։ Բարձր տրամադրությամբ, շատ հաջող միջոցառումներ են տեղի ունենում: Մնացած երկկողմ շփումներն ու հանդիպումները թող մեկնաբանեն այն երկրները, որոնց այն վերաբերում է»։

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում երկկողմ հանդիպում կունենան:

Բացի այդ, ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ այսօր Ղազախստանում Նազարբաեւի անվան շքանշաններ են շնորհվել ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղրղզստանի նախագահներին, սակայն բացառություն է եղել ՀՀ վարչապետը։

Նշենք նաեւ, որ աայս տարվա մայիսին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ շուտով նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նուր-Սուլթանում այժմ նախատեսվում է Եվրասիական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, իսկ հունիսին ես կմասնակցեմ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին: Աստանայում հաստատ կհանդիպենք, եթե անհրաժեշտ լինի, ապա Պետերբուրգում էլ շփում, իհարկե, կլինի»,— ասել է նա, հաղորդում է «Կոմերսանտը»: