Ով Մայիսի 28-ը համարում է իր տոնը, կարող էր ներկա գտնվել տոնակատարությանը. Վլադիմիր Կարապետյան
Յուրաքանչյուրը, ով Մայիսի 28-ը համարում է իր տոնը, կարող էր ներկա գտնվել Սարդարապատում տեղի ունեցած տոնակատարությանը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
Հարցին, թե ինչու տոնակատարություններին Արցախի ղեկավարությունը չի մասնակցել, Վլադիմիր Կարապետյանն իր տարակուսանքը հայտնեց հարցից եւ նշեց, որ վարչապետը երբ նախորդ տարի եւ այս տարի մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտ ու ներկա գտնվել եռատոնին նվիրված միջոցառումներին, հրավեր չի ստացել, նա այն համարել է իր տոնն ու մեկնել է Ստեփանակերտ:
Բացի այդ, վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով, Արցախի ղեկավարությունը մասնակցել է միայն Առաջին հանրապետության հռչակման 100–ամյակի միջոցառմանը. «Վերջին մի քանի տարիներին, Արցախի ղեկավարությունը ներկա չի գտնվել Սարդարապատում տեղի ունեցած միջոցառումներին՝ բացառությամբ 100-ամյակի միջոցառմանը, որն իր բնույթով այլ մասշտաբի միջոցառում էր»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար