Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում է
Մի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ գրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։
Մասնավորապես գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որը տեղեկացրեց՝ միջոցառում չի չեղարկվել։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել», - փոխանցեց Վլադիմիր Կարապետայնը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար