Մակունցի՝ վեթինգի մասին հայտարարությունն անակնկալ Մարուքյանի համար (տեսանյութ)
Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը: Նիստում ուշագրավ հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման.
«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար Մակունի հայտարարությունը անակնկալ էր, նա հետևյալ արձագանքը տվեց.«Նախ, տիկին Մակունց, ամիսներ առաջ, որ դուք սկսել եք աշխատել դրա վրա ու մենք խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ նախադեպ է: Ես գիտեմ, որ ամիսներ առաջ վեթինգի մասին խոսակցություն չի եղել, խոսվել է միայն անցումային արդարադատության մասին: Հիմա պետք է խումբ ստեղծել ու այդ խմբում աշխատել, ոչ թե սշխատել մի բանի վրա ու հետո մեզանից առաջարկություններ ուզել: Ինչի՞ շուրջ առաջարկություն տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ առաջարկություն տանք»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը