Երեւանում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ԵՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր
ՌԴ դաշնային մաքսային ծառայության հյուսիս-կովկասյան մաքսային վարչության եւ հյուսիս-օսեթական մաքսատան պատվիրակությունը Երեւանում մայիսի 20-23-ին, հանդիպել է ՀՀ մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում քննարկվել են օտարերկրյա պետության տարածքով (Վրաստան) Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ԵՏՄ ապրանքների փոխադրման հետ կապված հարցեր: Մասնավորապես, քննարկվել են մաքսային տարանցում մաքսային ընթացակարգով ապրանքների ձեւակերպման ժամանակ մաքսային գործողությունների իրականացման եւ տարբեր մաքսային ընթացակարգերով ապրանքների ձեւակերպման հետ կապված, համապատասխան տեղեկատվության փոխանակմանը վերաբերող հարցեր եւ այլն:
Պատվիրակության անդամների հետ քննարկվել են նաեւ ՀՀ մաքսային մարմինների կողմից մաքսային տարանցում մաքսային ընթացակարգի ավարտի ժամանակ մաքսային գործողությունների կատարման առանձնահատկությունները:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանից «Վերին Լարս» մաքսային կետով փոխադրվող ապրանքների մաքսային ձեւակերպումների հնարավորինս արագ իրականացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը Հյուսիս-կովկասյան մաքսային վարչության եւ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների միջեւ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար