Ինչո՞ւ «Պալաչը» չառաջադրվեց Աբովյանի ընտրություններում. Ի՞նչ է նա ասել իր մերձավորներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում հունիսի 9-ին սպասվում են քաղաքապետի ընտրություններ։ Աբովյանցիները զարմացած են, որ Արթուր Հարությունյանը՝ հայտնի Պալաչը, չառաջադրեց թեկնածությունը։ Նա բնակվում է Բելգիայում, սակայն նրա շրջապատում կասկած չունեին, որ առաջադրվելու էր՝ դառնալով իշխանության թեկնածուն։
ԲՀԿ առաջնորդի հետ հակամարտությունից հետո նա Հայաստան չէր գալիս, Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա կատարած այցից մի քանի օր հետո եկավ, ասուլիս տվեց ու կրկին քննադատեց Ծառուկյանին։ Նրա շրջապատում համոզված էին, որ Հարությունյանին Փաշինյանն է Հայաստան բերել, որ դառնա Ծառուկյանի հովանավորյալ, գործող քաղաքապետի այլընտրանքը՝ իշխանության թեկնածուն։
Սակայն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առաջ մղեց իր մտերիմ Գրիգոր Գուլյանին։ Եվ Պալաչը մերձավորներին ասել է, որ իշխանության թեկնածուին չի խանգարի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը