Իսպանիայում պայմանավորված խաղեր կազմակերպելու սկանդալ է. ձերբակալվել է Ռեալի նախկին ֆուտբոլիստը
Armsport.am-ը գրում է.
Իսպանիայում ոստիկանությունը հետաքննություն է սկսել Սեգունդայի այս մրցաշրջանի 41-րդ տուրի «Ուեսկա»-«Խիմնաստիկ» հանդիպման վերաբերյալ:
Ըստ Marca-ի՝ հանդիպումից առաջ «Ուեսկան» արդեն ապահովել էր իր տեղը Պրիմերայում, իսկ «Խիմնաստիկը» պայքարում էր Սեգունդան չլքելու համար: Չնայած երկու ակումբների միջև առկա 29 միավորի տարբերությանը, մի շարք խաղադրույքներ են կատարվել հետնապահի օգտին, այդ թվում Ուկրաինայում և Ասիայում:
Հետաքննող մարմինների կողմից սա կասկածներ է առաջացրել: Բացի այդ, ոստիկանությունը սկսել է հետաքննել այլ հանդիպումներ ևս: Այս պահին ձերբակալվել են մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում են «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Բրավոն, «Վալյադոլիդի» կիսապաշտպան Բորխա Ֆերնանդեսը, «Դեպորտիվոյի» պաշտպան Ինիգո Լոպեսը: Ձերբակալվածների թվում է նաև «Ուեսկայի» նախագահը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար