Ադրբեջանցի հաքերները 2000-ից ավել հայ օգտատերերի ֆեյսբուքյան տվյալներ են հրապարակել. Սամվել Մարտիրոսյան
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ ադրբեջանցի հաքերները 2000-ից ավել հայ օգտատերերի ֆեյսբուքյան տվյալներ են հրապարակել։
«Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանական հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաև շատ կրկնվողներ էլ կան»,– գրել է նա։
Սամվել Մարտիրոսյանը գրառմանը նաև կցել է հիպերլինք, որի վրա սեղմելով օգտատերերը կարող են պարզել, թե արդյոք իրենց տվյալները նույնպես կան այդ ցուցակում։ Նա նաև ցուցումներ է տվել, թե ինչ անել տվյալ իրավիճակում։
«1. Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հեռախոսների համարնեն են։
2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք։
3. Հիմնականում կտեսնեք mail.ru օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք, պարզապես հիմնականում mail.ru է տարածված Հայաստանում և այդ մարդկանց են որսում։
4. Ու հասկանում եք, որ պետք է շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։
5. Եթե արդեն կոտրել են, ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք այստեղ և փորձեք վերականգնվել։
6. Նամակներով եկած հղումները մի բացեք»,– գրել է Սամվել Մարտիրոսյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը