Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն. Արթուր Վանեցյան
Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե անհրաժեշտություն լինի ԱԱԾ ղեկավարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վեթթինգի արդյունքում ջրի երես դուրս կգան նախորդ իշխանությունների հետ ունեցած իր ունեցած կապերը՝ հաշվի առնելով, որ նախկին համակարգում է աշխատել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Ի՞նչ կապեր ունեմ, որ ջրի երես դուրս չի եկել, կա՞ էստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Հարցին, թե ներկայումս ՀՀ ում կա՞ն զանգով որոշումներ կայացնող դատավորներ, Վանեցյանը պատասխանեց.
«Եթե նման տվյալներ ունենամ, անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի նման երևույթները բացառենք»։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը եւ ելքերը։
Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը