Իշխանությունները որոշել են արագ ավարտել Հարկային օրենսգրքի քննարկումները
«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը պլանավորված էր հաջորդ շաբաթ արտահերթ նիստում քննարկել, ընդ որում՝ սպասվում էր, որ այդ արտահերթը բավական երկար կտևի՝ հաշվի առնելով նախագծի ծավալը, դրա նկատմամբ հասարակական հետաքրքրությունները: Սակայն երեկ երեկոյան որոշվել է առաջիկա հերթական նիստում փաթեթը ներառել:
Ի վերջո, իշխանությունները նկատի են ունեցել փաստը, որ հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի, ինչի համար որոշում է կայացվել այն ինչքան հնարավոր է շուտ սկսել քննարկել: Մեր տեղեկություններով` խորհրդարանում սպասում էին այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշմանը՝ քննարկել արտահերթ, թե հերթական նիստում: Եվ, ահա, երեկոյան որոշումն արդեն կայացվել է. ամեն ինչ անել արագ հերթական նիստում ավարտելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համար