Երկրային կյանքից հեռացել է օդաչու-փորձարկող Վալենտին Նազարյանը
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է օդաչու-փորձարկող Վալենտին Նազարյանը։ Նա երկար տարիներ փորձարկել է ամենաբարդ ռազմական օդանավերը, որոնցից մեկի փորձարկման ժամանակ էլ ստացած վնասվածքը թույլ չտվեց, որ նա դառնա առաջին հայ տիեզերագնացը։
Դրա փոխարեն նա իր գիտելիքները եւ փորձը օգտագործեց Արցախյան պատերազմի ժամանակ, աներեւակայելի հնարքներով եւ տեխնիկայով թշնամու կրակի տակ Արցախի օդանավակայան իջեցնելով եւ բարձրացնելով ուղղաթիռներ մեծապես նպաստելով վճռական ճակատամարտերում հայկական ուժերի հաղթանակին։
Նա չէր սիրում խոսել այս մասին։ Նա համեստ եւ իր հայրենիքը սիրող մարդ էր, որը մինչեւ երկրային կյանքի վերջին օրը մտածում էր հայրենիքին, իր փոքրիկ հայրենիքին՝ Կիրանցին օգնելու մասին։
Վալենտին Նազարյանը ծնվել է 1947 թվականի ապրիլի 5-ին, Հայաստանում՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում: 1966թ-ին վերջացրել է ԵՊՀ-ի առաջին կուրսը զորակոչվել է բանակ: 1970թ-ին ավարտել է Չեռնիգովի բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարանը: 1976թ-ին ավարտել է փորձարկող-օդաչուների դպրոցը:
Մասնագիտական գործունեությունը
1976-1984 թվականներին աշխատել է փորձարկող-օդաչու թռիչքային հետազոտությունների ինստիտուտում: Անցկացրել է մեծաքանակ փարձարարական թռիչքներ ЯК-38 օդանավերով, մասնակցել է նաեւ այլ օդանավերի փորձարկմանը: Տեղափոխվել է ցամաքային աշխատանքի որպես առաջատար ինժեներ:
1978թ-ին կատարել է ЯК-38-ի վթարային վայրէջք: Օդանավի թռիչքի ժամանակ ի հայտ եկած խափանումների պատճառով որոշվում է կատապուլտ անել օդաչուին, բայց համակարգի խափանման պատճառով այն անհնար էր դարձել, եւ Վալենտին Նազարյանը քիչ վառելիքով եւ բարդագույն պայմաններում կարողացել է իջեցնել օդանավը, ստանալով ողնաշարի լուրջ եւ բարդ վնասվածք։ Հետագայում հիշելով այս մասին նա ասում էր՝ դա իմ ծննդյան երկրորդ օրն էր:
1991-92 թթ-ի ՀՀ ավիացիայի ղեկավարն էր: 1994-1997 թթ Նիժնի Նովգորոդի նահանգի մարզպետի ավիացիոն եւ ավիացիոն տեխնոլոգիաների գծով խորհրդական: 1998 թ.-ին նա ավիացիոն կառույցների գործունեությունը համակարգող խորհրդական էր եւ Ժուկովսկու քաղաքապետի խորհրդական: 2004 թ. - Նիժնի Նովգորոդի մարզպետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Նիժնի Նովգորոդի միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն, քաղաքացիական ավիացիայի «օդանավակայան» ասոցիացիայի նախագահ:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)