Կիրկորովն ու Պրիգոժինը վիճել են Վալերիայի պատճառով
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը НТВ հեռուստաըներության եթերում խոսել է իր և ռուսական էստրադայի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի վեճի մասին: Նա նշել է, որ իրենց միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառ են հանդիսացել Ֆիլիպի կոպիտ արտահայտություններն իր կնոջը` երգչուհի Վալերիային ուղղված:
Կիրկորովն ասել է, որ փառքի հասնելու համար Պրիգոժինն ամեն ինչի պատրաստ է և կարող է խաղալ անգամ Վալերիայի պատվի և հեղինակության հետ: Պրիգոժինը, մեկնաբանելով այս ամենը, նշել է, որ երբեք նման բան չի անի, քանի որ շատ է սիրում և հարգում իր կնոջը:
«Երկար տարիներ զգացել եմ, որ շատերը չեն համակերպվում իմ և Վալերիայի միասին լինելու փաստի հետ: Ասում են, թե ինչպե՞ս է նա ամուսնացել ճաղատ, տգեղ տղամարդու հետ: Կարծում եմ` Ֆիլիպը խանդում է Վալերիային»,- Պրիգոժինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս