Շիրակի մարզում դպրոցի տնօրենի անչափահաս որդին վթարի է ենթարկվել․ 3 դպրոցական է հոսպիտալացվել
Շիրակի մարզում երեկ ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական վնասվածքներով այսօր՝ մայիսի 26-ին, կեսգիշերն անց, տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ վարորդ Ռ. Ծ.-ն Սարակապ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Միսակ Ծառուկյանի տղան է: Ավտոմեքենան էլ հաշվառված է Մ. Ծառուկյանի անվամբ:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս