Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ. Շարմազանով
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանն անելիք ունի քաղաքականության մեջ, և բոլոր առողջ ուժերը, որոնք մտահոգված են ազգային արժեքների առջև ծառացած մարտահրավերներով, Արցախի մարտահրավերներով, կարծում եմ, ուշ թե շուտ պետք է ունենան ընդհանուր քաղաքական օրակարգ: ԹԵ երբ դա կլինի, այնտեղ ովքեր ներառված կլինեն՝ չեմ կարող ասել: Այսօր «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի ազգային բոլոր առողջ ուժերը համախմբվեն:
Հարցին, ՀՀ երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումից կարելի՞ է ենթադրել, որ որոշել են միասնական ճակատով հանդես գալ, Շարմազանողը պատասխանեց.
‹‹Ես չեմ ուզում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունից գնահատականներ հնչեցնել, նրանք մարտական, հին ընկերներ են, արցախյան հերոսամարտի հերոսներ են, և իրենք ավելի լավ կպատկերացնեն իրենց համագործակցության առիթները››:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարսգսյան ընկերների միասնությունը խթան է եղել Արցախյան հաղթանակի:
‹‹Շատ բարձր գնահատելով և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի ծառայություններն ու ապագա անելիքները հայրենիքի հանդեպ ես կասեմ, որ այնուհանդերձ, հնարավոր համախմբումը պետք է լինի բացառապես ծրագրերի ու ազգային գաղափարների շուրջ››,-ասաց ԱԺ նախկին փոխնախագահը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Fashion Scout Armenia 2026 մրցույթի եզրափակիչ փուլ
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
ԵՄ երկրները պատժամիջոցներ են պատրաստում Ռուսաստանից 1600 ֆիզիկական անձի և ընկերության դեմ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց