Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ավինյանը կասկածելի հավաքներ է կազմակերպում

hraparak.am-ը գրում է. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով, ի դեպ, բավականին պասիվ է սոցցանցերում եւ հրապարակային ելույթներում, բավականին ակտիվ է կառավարությունում։ Նա վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ է կազմակերպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ ֆորմալ քննարկելով ոլորտային խնդիրներ։ Ընդ որում, հանդիպումներին մասնակցում են նաեւ նախկին պաշտոնյաներ, որոնք ղեկավարել են ոլորտը, տեղյակ են խնդիրներից։ Մեզ ասացին՝ ոլորտներում լավ «մենեջերի համարում ունեցող» մարդիկ են հրավիրվում։ Առհասարակ, Ավինյանը կարծես սկսել է իր շուրջը համախմբել այն անձանց, որոնք Փաշինյանի գալուց հետո տարբեր պատճառներով զրկվել են պաշտոնից, դժգոհ են, ժողովրդական լեզվով ասած՝ «աբիժնիկ» են։ Մի մասին տեղավորում է աշխատանքի, մյուսների հետ փորձում համագործակցության եզրեր գտնել։

Օրինակ՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանին, ում Փաշինյանը հեռացրեց ընդամենը արձակուրդ գնալու համար, նշանակեց իր խորհրդական։ Ինչեւէ, այս քննարկումներն ու հանդիպումները, բացի զուտ աշխատանքային բնույթ կրելուց, նաեւ որոշակի նրբերանգներ են իրենց մեջ պարունակում։ Մասնավորապես, մեզ ասացին, որ հանդիպումներից մեկի ժամանակ Ավինյանը մոտավորապես այսպիսի մի միտք է արտահայտել, որ «առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում, եւ մենք ուզում ենք մոբիլիզացնել ձեր ուժերը, որ պատրաստ լինենք այդ փոփոխություններին»։ Քննարկման մասնակիցները լավ չեն հասկացել, թե ինչ նկատի ունի փոխվարչապետը՝ խոսքը իշխանության փոփոխությա՞ն մասին է, իշխանության ներսո՞ւմ փոփոխության, թե՞ ոլորտային բարեփոխումների։

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում մի փոքր զարմացավ մեր հարցերից, բայց, այնուամենայնիվ, հաստատեց, որ նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են փոխվարչապետի կողմից։ «Այո, միշտ լինում են էդպիսի հանդիպումներ, բայց ինչ-որ հատուկ բանի համար՝ չէ։ Բայց, այո, ունենում ենք հանդիպումներ տարբեր օրենքների շուրջ, կոնկրետ ոլորտի, հարցի հետ կապված»,- ասաց պարոն Սիսեռյանը։ Վերջին հանդիպումը, օրինակ, եղել է ատոմակայանի հետ կապված, «հյուսիս-հարավի» հետ կապված քննարկումներ են միշտ լինում, որ հասկանան խնդիրները։ Թե ովքեր են մասնակցում այդ հանդիպումներին, եւ արդյոք նախկին պաշտոնյաներ մասնակցո՞ւմ են, Սիսեռյանն ասաց․ «Ես հիմա չեմ հիշում, բայց ես իմ կարծիքն եմ ասում, որ եթե ինչ-որ բան կա, որ անպայման պետք է ինֆորմացիա ստանանք նախկին պաշտոնյաներից, ես էստեղ խնդիր չեմ տեսնում։ Եթե հարցին լուծում պիտի գտնվի, օրինակ, կամ այդ հարցին տիրապետում է այսինչ կամ այնինչ անձը, որ տասը տարի ինքն է զբաղվել, օրինակ եմ ասում, ապա կարող է եւ ինքը մասնակցել»։

Իսկ վաչապետի՞ հանձնարարությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, թե՞ Ավինյանն ինքն է սեփական նախաձեռնությամբ կազմակերպում, Ավինյանի գրասենյակի ղեկավարն ասաց․ «Երկու տարբերակով էլ լինում է։ Բայց որ Ավինյանն է նախաձեռնում, նախաձեռնելու բան չկա, մեզ հստակ ոլորտներ կան բաժանված, ու եթե մենք պատասխանատու ենք տրանսպորտի ոլորտի, ճանապարհաշինության համար, մենք հստակ արդեն ունենք ընթացիկ բաներ։ Այդ ընթացիկ մեր կուրացիան անելու ժամանակ երբ տեսնում ենք, որ պետք է ինչ-որ խորհրդակցություն կազմակերպենք Ավինյանի մոտ, կազմակերպում ենք, կանչում, անցկացնում ենք։ Ամեն դեպքում, ծածուկ որեւէ հանդիպում չենք ունենում կամ ինչ-որ տարօրինակ մարդկանց հետ հանդիպումներ»։