Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ովքե՞ր են կիրառելու վեթինգը

 

hraparak.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը որոշել է վեթինգի ենթարկել դատավորներին։ Նա նախօրեին հայտարարեց․ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»։

Երեկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է վեթինգը, ով եւ ինչպես է այն իրականացնելու եւ որ դատավորների նկատմամբ։

«Վեթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում, այս պահին Ալբանիայում այն կիրառվում է եւ կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով։ Եվ այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Բնականաբար, աշխարհում կուտակված փորձ կա վեթինգի, եւ երեք չափանիշ կա։ Այս պահի դրությամբ ես բովանդակության մասին միայն կխոսեմ, ձեւին չեմ անդրադառնա, որովհետեւ դրանք մշակվելու են»,- ասաց պարոն Զեյնալյանը։ Իսկ թե որ դատավորների նկատմամբ է այն իրականացվելու, նախարարն ասաց, որ առանց խտրականության է իրականացվելու՝ որեւէ դատավոր չի թիրախավորվելու։ «Եվ այստեղ խտրականության արգելքի սկզբունքը պահպանվելու է բոլոր դատավորների նկատմամբ։ Այն չի թիրախավորելու որեւէ դատավորի եւ չի հետապնդելու կոնկրետ գործով որեւէ դատավորի»,- ասաց նա։

Ի դեպ, ըստ Զեյնալյանի, վեթինգը կապ չունի անցումային արդարադատության հետ եւ դրա գործիքներից մեկը չէ։ Փաշինյանն իր հայտարարության մեջ նաեւ անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման մասին էր խոսում։

Իսկ ինչպե՞ս է որոշվելու, թե որ դատավորների նկատմամբ պետք է վեթինգ կիրառվի։ Զեյնալյանն ասաց, որ կան վեթինգի չափանիշներ, որոնք վերցվելու են, տեղայնացվելու են եւ իրականացվելու են Սահմանադրությանը ու մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին համապատասխան։ «Նրանք, որոնք այդ չափանիշներին չեն համապատասխանի, կազատվեն զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ, ով այսօր իրավապաշտպան գործունեությամբ է զբաղված։ Նա նախ ասաց, որ vetting բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է զտում, ֆիլտրում։

Ապա պատմական էքսկուրս անցկացրեց, թե ինչ է դա եւ երբ, որ երկրում է կիրառվել։ «Սա պրոցես է, որով ստուգվում է գործող պաշտոնյաների անաչառությունը, համապատասխանությունն իրենց պաշտոններին` անբարեխիղճներին հեռացնելու համար։ Դատավորների նկատմամբ վեթինգ կիրառվել է 1983-ին՝ Արգենտինայում, երբ երկրում տապալվեց 1976-1983 թթ․ հաստատված ռազմական խունտան այն դատավորների նկատմամբ, ովքեր մասնակցել էին հանցագործությունների պարտակմանը։ Բոսնիայում եւ Հերցեգովինայում նման մեխանիզմ կիրառվել է 1995 թ․ Դայտոնյան համաձայնագրից հետո, որ ստորագրվել էր բոսնիական, սերբական եւ խորվաթական կողմերի միջեւ եւ դրանով վերջ էր դնում բոսնիական պատերազմին, ու բնական է, որ նման իրավիճակից հետո վեթինգի անհրաժեշտություն կար»,- ասաց նա։

Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը հիմնվելու է Ալբանիայի փորձի վրա, որտեղ այս պահին վեթինգ է իրականացվում։ Նա ասում է՝ տեղյակ է, թե որ դեսպանի հորդորով է Հայաստանը որոշել հիմնվել Ալբանիայի փորձի վրա, թեպետ անուն չի նշում։ Զեյնալյանը մեզ հետ զրույցում գրեթե հաստատեց, որ Հայաստանը շարժվելու է Ալբանիայի փորձով, եւ որ դա կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով։ Ամենայն հավանականությամբ, Արփինե Հովհաննիսյանի ակնարկած դեսպանն էլ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին է։

Ալբանիայում վեթինգի հետ կապված՝ Արփինե Հովհաննիսյանը մի հանգամանք կարեւորեց։ «Ալբանիայի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները կատարել են շատ կարեւոր դիտարկում անցած տարվա սեպտեմբերին՝ մասնավորապես նշելով, որ համազեկուցողները մտահոգ են, որ վեթինգի պատճառով երկիրը մնացել է առանց գործող Բարձրագույն եւ Սահմանադրական դատարանի։ Ինքնին վեթինգը շատ ռադիկալ միջոց է։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է կոչ անում այն օգտագործել բացառիկ դեպքերում՝ հաշվի առնելով այն մեծ ռիսկը, որ այս ինստիտուտը պարունակում է։ Ավելին, հանձնաժողովը նաեւ այն կարծիքին է, որ վեթինգի պարագայում շատ վտանգավոր կարող է լինել այլ պետությունների փորձի օգտագործումը։ Մի դիտարկում էլ․ նույն Ալբանիայում 2 տարի քննարկել են, հետո օրենսդրական փոփոխություններ արել, այնուհետեւ դրանից 2 տարի հետո կիրառել։ Ուստի հայտարարել, որ 2 ամսում պիտի արվի դա, վտանգավոր չիմացություն է»,- նկատեց նախկին նախարարը։

Արփինե Հովհաննիսյանը հռետորական հարց է հնչեցնում, որին Զեյնալյանը դժվարացավ հստակ պատասխանել, քանի որ այն դեռ մշակման փուլում է։ «Մասնավորապես՝ ո՞վ է անելու վեթինգ, ովքե՞ր են այն անձինք, որոնց արած վեթինգին կվստահի հանրությունը, ընդ որում՝ ամբողջ հանրությունը եւ ոչ միայն Փաշինյանի իշխանությունը, ինչպես նաեւ հաջորդ իշխանությունը, որովհետեւ անցողիկ են ե՛ւ դատավորները, ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ հիմա շատ բարձր-բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որովհետեւ մնայուն է պետությունը, իսկ պետության ինստիտուտները պետք է կայուն լինեն»,- նկատում է տիկին Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ վեթինգը, ամեն դեպքում, ծայրահեղ միջոց է եւ խրախուսելի չէ։

Նա մի բան էլ ավելացրեց, որ վեթինգի գնում են այն պարագայում, երբ չկա համակարգային բարեփոխումների օրակարգ։ «Այս իշխանությունը չի ցանկանում հետամուտ լինել բարեփոխումներին, այլ ուղղակի հեռացնում է դատավորներին, որ ամեն հաջորդ իշխանություն իր հետ բերի նոր դատավորների օրակարգ»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։