Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ինչո՞ւ եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում, ծնողներին ուղղորդում ԿԳՆ. Նախարարը՝ Չեխովի դպրոցի տնօրենին

Երեւանի հանրակրթական դպրոցներում երեխային առաջին դասարան ընդունելու համար մայիսի 15-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը գործարկել է առցանց հայտագրման համակարգը: Կարճատեւ տեխնիկական խնդիրներն անհանգստության տեղիք տվեցին: Այս եւ այլ խնդիրների, նաեւ կրթության ոլորտում բարեփոխումների մասին ոլորտի պատասխանատուները խոսեցին դպրոցների տնօրենների հետ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Պետությունը մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք առաջին հերթին բխում են գործընթացներն էլ ավելի թափանցիկ դարձնելու, արդարությունը վերակագնելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակից: Խնդրում եւ պահանջում եմ, որպեսզի լինեք պետության եւ համայնքի առաջադրած խնդիրների հավասարազոր կրողն ու գործընթացների պատասխանատուն»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը:


Առաջին դասարանցիների ընդունելության փոփոխված կարգի մասին խոսելիս էլ նշվեց համակարգում առաջացած խնդիրը, որի պատճառով ծնողները կարճ ժամանակ չեն կարողացել գրանցել երեխաներին, վերացվել է: Առցանց տարբերակով հերթագրված երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո աշխատանքային 15 օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց: Դպրոցներն էլ պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը:

«Ծնողներն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով գալիս են դպրոց, ասում եք՝ փին- կոդերը բերեք: Դուք ինչ գործ ունեք դրանց հետ: Տնօրեններն արհեստականորեն խոչընդոտում են՝ հետ ուղարկելով ծնողին: Բացի այդ, ինչի՞ համար եք պահանջում ավելորդ փաստաթղթեր, որ երեխան գրանցումից դու՞րս գա: Հասկանալի է, որ ուզում եք ձեզ ցանկալի մարդիկ ընդունել, բայց այդպես մի արեք»,-նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

Հերթագրման նոր համակարգի գործարկումից հետո շատ ծնողներ քաղաքապետարան ու նախարարություն սկսեցին դիմել այն խնդրով, որ իրենց նախընտրած դպրոցներում տեղեր չկան: Ոլորտի պատասխանատուներն այս ուղղորդումը համարում են արհեստական:

«Երեւանի քաղաքապետարանում պետք չէ փնտրել հարցերի պատասխաններ, որոնք չեք ստացել ԿԳՆ-ում եւ հակառակը, որովհետեւ այս երկու կառույցները սերտորեն համագործակցում են եւ ունեն մեկ ընդհանուր քաղաքականություն: Մենք այլեւս չենք կարող միջամտել մի գործընթացի, որն իրականացվում է էլեկտրոնային համակարգով, եւ պետք չէ փնտրել այլ միջոցներ»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:

«Մենք պետք է դուրս գանք այն արատավոր իրավիճակից, երբ որոշ օլիգարխական դպրոցներում երեխաներն ընդունվում էին ծանոթ, բարեկամ, հարեւան, իշխանության միջնորդությամբ: Այդպես այլեւս չի լինելու: Եթե դուք գիտեք, որ ձեր չափաբաժիններն սպառվել են, ինչու եք ծնողին ուղղորդում նախարարություն: Օրինակ, խոսքը վերաբերում է Չեխովի անվան դպրոցի տնօրենին: Տիկին Սարուխանյան, ինչու եք մեզ համար ավելորդ խոչընդոտներ ստեղծում եւ ծնողներին ուղղորդում նախարարություն: Այո, օրենքն ասում է, որ բոլորի համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Որտեղ հանիրավի ուղղորդումներ կլինեն դեպի քաղաքապետարան կամ նախարարություն, տնօրենները պետք է նկատողություն ստանան՝ իրենց պարտականությունները չկատարելու համար»,-ասաց ԿԳ նախարարը:

Չեխովի անվան դպրոցի տնօրենը նկատեց, որ իրենք չեն ուղղորդել, այլ ողջունում են բարեփոխումներն ու քայլում են ժամանակին համընթաց:

Հերթագրման նոր կարգին առնչվող մի խնդիր էլ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն է բարձրաձայնում եւ խնդրում այն ուսումնասիրել. ծնողները նախընտրում են երեխային տանել այն դպրոց, որտեղ արդեն հաճախում է ընտանիքի մյուս երեխան կամ երեխաները: Տեղ չլինելը ծնողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

Հանդիպմանը խոսեցին նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների կազմի ու խորհրդի նախագահի ընտրության մասին: Նշվեց. նիստերը չեն կարող անցկացվել մի քանի րոպեում, եւ չեն կարող միշտ նախագահներ ընտրվել դպրոցի փոխտնօրենները կամ էլ դպրոցի անձնակազմից որեւէ մեկը: Կառույցի գործառույթները նախարարությունը նախատեսում է ավելացնել: Կընդլայնվեն նաեւ ծնողների պարտավորությունները՝ այդկերպ հեշտացնելով դպրոցների գործը: Բարեփոխումները գործնական փուլ կմտնեն արդեն հաջորդ ուսումնական տարում: Մինչ այդ առջեւում «Վերջին դասն» է: Տնօրենները եւս մեկ անգամ զգուշացվեցին՝ լինել ուշադիր եւ բացառել դրամահավաքության ցանկացած դեպք ու անգամ՝ փորձ: