Կառավարման համակարգում «փշերի» վրա են անգամ բարձրաստիճան պաշտոնյաները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլև նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։
«Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած` «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից և այլն։ Վերածվել ենք ուրույն գետոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետև ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար, աշխատավարձից են հանում. մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես` գնա՞ս, թե մնաս համակարգում»,- ասաց բավականին բարձրաստիճան պաշտոնյան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս