«Էսկալացիան Ղարաբաղում կարող է իսլամիստներին բերել մեր տարածաշրջան». Փաշինյան
Էսկալացիան Ղարաբաղում կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք տեսնում եք՝ ինչ լարված իրավիճակ է Իրանի շուրջ, և այդ լարվածությունը շարունակում է աճել։ Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլևս տեղ չունեն Սիրիայում և Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ», - ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հավելելով, թե նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, թե դա հասկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Իրանում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա շաբաթներին՝ մայիսի վերջին և հունիսի սկզբին, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ անցնելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովի ժամանակ։
Ռուսական լրատվամիջոցների համաձայն, Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կապը պահելու համար հանդիպելը պարտադիր պայման չէ։
«Ես միշտ կարող եմ, երբ պետք լինի, զանգել Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա կարող է զանգել ինձ, դա պրակտիկա է և որևէ խնդիր չկա», - ասել է Փաշինյանը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս