Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ

Ատելությունն օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխելիս տրանսֆորմացվում է բռնության. Արփինե Հովհաննիսյան

Խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերը զեկույցի, ֆեյքնյուզի, ֆեյք էջերի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանի հետ։

Ձեր ղեկավարած ՀԿ-ի կողմից հեղինակած, Խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցը կարելի՞ է դիտարկել որպես հիմնավորված հակափաստարկ երկրում հայտարարված սիրո եւ համերաշխության մթնոլորտի:


Իհարկե կարող է, սակայն իրականում, ենք զեկույցը չենք կառուցել ուղղակի հակափաստարկ բերելու մտայնությամբ։ Մեր խնդիրն է եղել բարձրացնել խոսքի ազատության, պատվի, արժանապատվության պաշտպանության ոլորոտում նախորդող տարվա ընթացքում կուտակված խնդիրները, վերլուծել դրանք եւ տալ լուծման հնարավոր ուղիները։ Ընդհանրապես, եթե չես կարողանում ժամանակին վերհանել խնդիրները, հետո դրանց համար լուծումներ գտնելը դառնում է անասելի բարդ, իսկ հետեւանքները՝ կործանարար։ Եթե հիմա մենք չաձագանքենք այն ամենին ինչին, ինչ կատարվում է սոցիալական եւ տարբեր այլ հարթակներոմ, կարող ենք բախվել իրավիճակի, երբ էականորեն նենգափոխվում են իրական ժողովրդավարական արժեքները։ Ատելությունը օնլայն տիրույթից օֆֆլայն տիրույթ տեղափոխվելիս տրանսֆորմացվում է բռնության, իսկ մենք բոլորս ապրում ենք օֆֆլայն տիրույթում։Բայց միթե դա այն նպատակն է, որին մենք ձգտում ենք։

Պաշտոնատար անձանց խոսքի ազատության սահմանների հետ կապված խնդիրներ բաժնում անդրադառնում եք հայտարարությունների, որոնք հակասում են մի շարք միջազգային նորմերի: Կա՞ն արդոք օրենսդրական մեխանիզմներ այդ հայտարարությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու:

Երբ մենք սկսում էինք դաշտի ուսումնասիրությունը, ապշած էինք տարբեր պաշտոնատար անձանց կողմից կատարվող հայտարարությունների այն ծավալով, որոնք ընդունակ են արատավորել պատիվը եւ արժանապատվությունը կամ անձանց անորոշ շրջանակի հան¬դեպ խիստ բացա¬սա¬կան վերաբերմունք առաջացնել։ Երբ դիտարկում ես լրահոսը մեկ օրյա կտրվածքով, թվում է, այնքան էլ վտանգավոր չէ, որ այս կամ այն պաշտոնյան կատարում է ծայրահեղ հայտարարություններ, սակայն երբ նայում ես ամբողջական պատկերը, իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Եթե որոշակի դեպքերում նույնիսկ կարելի է հասկանալ, որ ներկայիս պաշտոնյաները՝ վարչապետից մինչեւ կրթության նախարար ու ֆինանսների նախարարի տեղակալ ծայրահեղ հայտարարություններ են անում նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ապա ոչ մի կերպ ընկալելի չէ, երբ պետական պաշտոնյաները թիրախավորում են լրագրողներին, փաստաբաններին եւ հասարակություն մեջ իրենք իրենց ձեռքով գծում են բեւեռներ։ Սա ավելի քան վտանգավոր միտում է։ Ցավոք, այս հարցի կապակցությամբ ամբողջական օրենսդրական մեխանիզմներ չկան։Այդ իսկ պատճառով մենք զեկույցում փորձել ենք ներկայացնել լուծման հնարավոր մեխանիզմներ՝առաջարկելով օրինակ բարձրաստիճան պաշնոտատար անձնանց էթիկայի կանոնակարգման որոշակի սահմաններ։

Զեկույցում անդրադարձել եք նաեւ ֆեյք նյուզի եւ սոցիալական ցանցերում «ֆեյք» էջերի խնդրին: Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում, եւ այս պահին որն է խնդրի լուծման առավել հարմար տարբերակը:

Վիճակը մեղմ ասած լավ չէ։ Ցանկացած այլակարծություն դիմավորվում է ֆեյքային հարձակումներով։ Սակայն կարծում եմ, որ դեռևս շատ վաղ է ֆեյքերի միջոցով իրականացվող մանիպուլիացիաների պետական կարգավորման մասին խոսելը։ Հատկապես այն պարագայում, երբ ֆեյքերով ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է իշխանությունների քաղաքական զինանոցի անժաբանելի մասը։ Բնականաբար ազդեցությունը հանգեցնում է հակազդեցության, եւ ֆեյքեր ունեն նաեւ իշխանության ընդդիմախոսները, սակայն դրանք իրենց քանակով եւ ազդեցության ծավալով չեն կարող համեմատվել «իշխանական» ֆեյքերի ծավալի հետ։Ուստի այս պարագայում պետական կարգավորումը կարող է հանգեցնել անբարենպաստ հետևանքների և անհավասար քաղաքական պայքարի (բալանսը թեքված կլինի հօգուտ իշխող քաղաքական ուժի, որը կարող է օգտագործել այս մեխանիզմը՝ իր քաղաքական հակառակորդներին չեզո¬քաց¬նելու նպատակով)։ Այս հարցի իրավական կարգավորումը դեռևս պետք է թողնել «սոցիալական կայք - օգտատեր» հարաբերությունների տիրույթում։

Իսկ քաղաքական առումով իշխանությունները ինքնին պետք է հրաժարվեն նշված գործելաոճից, քանի որ անընդհատ նշված գործիքների օգտագործումը հանգեցնում է ատելության միջավայրի հաստատման, իսկ ատելությունն էլ իր հերթին՝ բռնության։

Նույն կերպ վտանգավոր է ֆեյք նյուզի օրենսդրական կարգավորումները, քանի որ դրանք կարող են դառնալ մահակ խոսքի ազատության դեմ։ Մենք զեկույցում անդրադարձել եենք գերմանական, ֆրանսիական, բրիտանական կարգավորումների փորձին, որոնք այս ոլորտում առաջամարտիկ են ու նույնսիկ նման երկրներում օրենսդրական կարգավորումները առաջացնում են ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Դա է պատճառը, որ մեզ այս պահին պետք է փափուկ գործիքներ, ինչպիսին է մեդիագրագիտություն, իրազեկվածությունը, լրագրողական համայնքի պատասխանատու մոտեցումը։