Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Հրապարակվեցին Վարդան Օսկանյանի եւ Սամվել Մայրապետյանի` կաշառքի դրվագով ցուցմունքներից որոշ դրվագներ

«Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ֆինանսական որեւէ հարց չեմ ունեցել եւ ինձ հայտնի չեն այն հանգամանքները, որ մատնանշված են Սիլվա Համբարձումյանի ցուցմունքում»,-Սամվել Մայրապետյանի ցուցմունքի այս դրվագը դատարանի դահլիճում ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ըստ նրա` Սիլվա Համբարձումյանն իր ութ ցուցմունքներով հայտնում է, որ Քոչարյանին անձամբ չի ճանաչում, երբեւէ չի հանդիպել, անձամբ գումար չի փոխանցել, դա արել է Սամվել Մայրապետյանի միջոցով, պայմանավորվածությունն էլ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի միջոցով. «Սակայն Վարդան Օսկանյանը եւս պնդում է, որ երբեւէ որեւէ դրամական խնդիր չի քննարկել նախագահի հետ, չի հայտնել եւ չի ստացել կաշառք տալու կամ փոխանցելու մասին տեղեկություններ»:

Պաշտպանը նշեց, որ ըստ մեղադրանքի` քննությամբ հիմնավորվել է, որ Սիլվա Համբարձումյանը Մայրապետյանի հաշվին գումար է փոխանցել, սակայն նրանք իրար մեջ չեն հասկացել, թե այդ ինչ գումար է. «Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը եզրակացրել է, թե դա եկել, հասել է Քոչարյանին` որպես կաշառք, ընդ որում, ասվում է որ, այդ գումարը Մայրապետյանի որդին դուրս է հանել նրա հաշվից, տվել է հորը, հայրն էլ տվել է Քոչարյանին»:

Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ գործ ունեն միայն մեկ եւ շատ կասկածելի վկայի ցուցմունքների հետ:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ հայտարարեց, որ Սիլվա համբարձումյանի հետ այդ մասին հեռախոսազրույց է ունեցել. «Սիլվա Համբարումյանը ինձ զանգել է եւ ասել` կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել, նա ինձ ասել է` ես կաշառք չեմ տվել»: Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը գնահատի այս հեռախոսազրույցը:

Այս դրվագով ելույթ ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանը` ասելով, թե ցուցմունքներում այդ գումարը նշվում է որպես նվիրատվություն. «Ցուցմունքների մեջ ասում է` ես կաշառք չեմ տալիս, դա նվիրատվություն է, կաշառքը տալիս են ինչ-որ ծառայության համար, ինքը չի ասում, թե իրեն ինչ-որ մեկը պետք է լավություն անի, ասում է` տվել եմ, որ ինձ չխանգարեն, բայց որեւէ փաստ չկա, որ իրեն մինչ այդ խանգարել են»:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի` հասկանալի չէ, թե նախագահը որտեղից պետք է իմանար, թե Սիլվա Համբարձումյանը ինչ ընկերություն է վաճառում, որ հետո էլ խոչընդոտեր. «Այս ամենը աբսուրդի է նմանվում»,-ասում է նա եւ հավելում. «Ապօրինի ձեւով հուլիս ամսից իմ գույքի եւ հաշիվների վրա կալանք են դրել, թեեւ այդ հոդվածով իրավունք չունեին, եւ այդ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս հոդվածի գործը, ուրիշ բացատրություն չկա, նպատակը սա է»:

Դատախազ Կարեն Բիշարյանը միջնորդություն ներկայացրեց Արամ Օրբելյանի ներկայացրած հեռախոսազրույցը չգնահատելու. «Դա հորինվածքից բարձր չի կարող գնահատվել, որովհետեւ որեւէ երաշխիք չկա` արդյոք նման հեռախոսազանգ եղել է թե ոչ, եւ եթե այո, ապա նման խոսակցություն եղել է թե ոչ»:

Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ միանում են դատախազի միջնորդությանը եւ Օրբելյանի միջնորդությունը` այդ հեռախոսազրույցը գնահատելու վերաբերյալ, առարկում են: