ԱԺ պատուհանները եւ ջեռուցման համակարգը կփոխարիվեն. Հայտարարվել է մրցույթ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների եւ ջեռուցման համակարգերի նախագծման եւ նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, անչափ կարեւորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը եւ էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում, նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների եւ ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ։
Պատուհանները եւ ջեռուցման համակարգն արդեն բազմամյա շահագործման արդյունքում խիստ մաշված են եւ իրենց ֆունկցիան իրականացնում են մասնակիորեն` առաջացնելով էներգիայի էական կորուստներ։
Ըստ այդմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը գնումների օրենքի համաձայն` հայտարարում է պատուհանների եւ ջեռուցման համակարգերի նախագծման եւ նախահաշիվների պատրաստման մրցույթ։ Առաջարկում ենք բոլոր շահագրգիռ պրոֆեսիոնալ կազմակերպություններին մասնակցել մրցույթին, որի վերաբերյալ տվյալները կարող եք գտնել հետեւյալ հղումներով»,–ասված է գրառման մեջ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել