Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում 36 հարց է, 27-ը՝ չզեկուցվող
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 36 հարց է, որից 27-ը չզեկուցվող է:
Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Չինաստանում է:
Կառավարությունը կքննարկի գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից չզրկելու հարցը:
Կներկայացվի «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին, «ԱՐՍ-ՖԱՅՆ»-ին և «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ին արտոնություն տրամադրելու հարցը, նախարարական կոմիտեի նիստերում փոփոխություններ իրականացնելու հարցը:
Գործադիրը կքննարկի նաև 2019 թվականի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշման նախագիծը, Արարատի մարզի Արևաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել