«Սպայկա» -ի տնօրենը նախաքննական մարմնին է ներկայացրել նոր ճշգրտված հաշվետվություն
‹‹Փաստինֆո››-ի տեղեկություններով ‹‹Սպայկա›› արտահանող առևտրային ընկերության տնօրենն իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ նոր ճշգրտված հաշվետվություն է ներկայացրել նախաքննակա մարմնին։ Ըստ ամենայնի՝ դրա հիման վրա կնշանակվի նոր ստուգում եւ կսահմանվի ժամանակացույց՝ հնարավորություն տալով Դ.Ղազարյանին մաս-մաս վերականգնել վնասը։
Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի հետ համագործակցելու Դավիթ Ղազարյանի պատրաստակամության մասին հայտնի դարձավ մայիսի 4-ին, երբ ՊԵԿ-ը հայտարարեց, որ հսկողություն իրականացնող դատախազը փոխել է «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցը՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերանալու կապակցությամբ։ Մայիսի 3-ին Դ.Ղազարյանը վճարել էր 1 մլրդ ՀՀ դրամ գումար՝ որպես մասնակի փոխհատուցում, հարցաքննվել։
Նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել մայիսի 3-ին:
«Սպայկա» -ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել