Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

«Հակահեղափոխական» փնտրելու մոլուցք. իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունա­կությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու

«Փաստը» գրում է. «Հայաստանում տեղի ունեցած թավշյա հե­ղափոխությունը բնույթով դեմոկրատական էր, սակայն դրա հաղթանակից հետո գործ­նական քաղաքականության ու ինստիտուցիոնալ մակարդակներում պահպանվեց անձ­նակենտրոն համակարգը, որը ստացել է ф անունը: Տպավորությունն այնպիսին է, որ պետական ինստի­տուտները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե օրենքի կամ բանականության տրամա­բանությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի խոսքով կամ ճաշակով: Օրինակ՝ բա­վական էր, որ վարչապետը կառավարության հերթական նիստերից մեկում ընդդիմությա­նը հեգնանքով մեղադրի «ահաբեկչությունը» խրախուսելու մեջ, որպեսզի համապատաս­խան ծառայությունները մանրակրկիտ զննեն ընդդիմադիր այն պատգամավորների ծառայողական մեքենաները, որոնք մուտք են գործում խորհրդարանի տարածք:

Նույն խոտոր տրամաբանությունը գործում է ավելի նուրբ հարցում, որը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների բավականին բարդ հարաբերություններին: Արցախից վերադառնալուց հետո Փաշինյանի մոտ արթնացել էին հեղափոխական տրամադրություններ, ու նա ֆեյսբուքյան գրառումով հանրությանը տեղեկացրեց, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:

Գլոբալ հարթության վրա, իհարկե, տխուր է պատկերացնել, որ Արցախ կատարած այցը, մանավանդ՝ եռատոնի առթիվ, Փաշինյանի մոտ այդպիսի զգացողություններ է ծնել: Մյուս կողմից՝ արդեն օրինաչափու­թյուն է դարձել, որ գործող իշխանությունները չեն կարողանում իրենց «կենսունա­կությունն» ապահովել՝ առանց «թշնամու» կերպար ստեղծելու: Սա, իհարկե, բոլշևի­կյան մտածողության դրսևորում է, երբ հա­սարակության մեջ անընդհատ «ստեղծ­վում» են «հակահեղափոխական» օջախ­ներ ու կերպարներ: Նման քաղաքականու­թյունն ու մտածողությունը, ի վերջո, ծնում են կառավարման ավտորիտար «մշա­կույթ», եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը համոզված դեմոկրատներ են ու հոգու խորքում ատում են ավտորիտարիզմի որևէ դրսևորում:

Միևնույն է՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչների կոնսոլիդացված դիրքորոշումները, ակնհայտ հարձակում­ներն Արցախի իշխանության ուղղությամբ հուշում են, որ գործ ունենք հենց ավտորի­տար մտածողության հետ: Երեկ խորհրդա­րանի պաշտպանության, ՆԳ և ԱՍ մշտական հնաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զարգացրել է իրենց ուժի առաջ­նորդի միտքն ու ասել է, որ հակահեղափո­խական միտում լինելու պարագայում Արցա­խի ժողովուրդն այդ օջախը տեղում կխեղդի: Նախ՝ սկզբունքորեն հայաստանցի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել Արցախի հասարակության անունից, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն է տարբեր առիթներով արդարացիորեն նշել, որ նման իրավունք ունեն միայն մարդիկ, ովքեր ստացել են ԼՂՀ հասարակության վստահության մանդատը: Սա աքսիոմ է, որը մեկընդմիշտ պետք է հիշեն Հայաստանի քաղաքական բոլոր սուբյեկտները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: