Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի հետեւողականությունը պահպանելու սկզբունքներ. Մնացականյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասին
Եվրամիությունը եւ Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են. մենք, բնականաբար, այդ բանակցությունների կողմ չենք: Այս մասին Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի շուրջ բանակցություններին:
Հարցին, թե ծանո՞թ է, արդյոք Եվրամիությունը եւ Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները, Ղարաբաղի հետ կապված ձեւակերպումները ինչքանո՞վ են համահունչ եւ բաղդատելի այն ձեւակերպումներին, որ կան Հայաստան-ԵՄ համաձայնագրում, Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ԵՄ-ի հետ ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը եւ Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։
Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, եւ այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարեւոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային եւ հետեւողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը։ Հուսով եմ եւ վստահ, որ Եվրամիությունը ունի հետեւողականությունը պահպանելու սկզբունքներ»:
Հարցին, թե Հայաստանը որեւէ կոնկրետ վերապահում ներկայացրե՞լ է Եվրամիությանը՝ Ադրբեջանի հետ հնարավոր գործընկերության հետ կապված, ԱԳ նախարարն արձագանքեց. «Նորից կրկնեմ, մենք երրորդ կողմ ենք այս բանակցություններում, եւ հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրամիության հետեւողականությանը»:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր եւ անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը եւս ներառված լինի փաստաթղթում, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանն ունի իր օրակարգը ԵՄ-ի հետ եւ ինքը գոհ է արդյունքներից. «նչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները: Մենք ունենք ամփոփում մեր 10 տարվա գործունեության, որն արտահայտվել է տիկին Մոգերինիի հայտարարության միջոցով։ Մնացածը գործընթաց էր»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած