Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Սա ոչ թե սեռական դաստիարակությանը նպաստող գրականություն է, այլ՝ սեռականությանն ուղղված. Հոգեբանի ահազանգը՝ «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին

3-ից 6 տարեկան երեխաների սեռական դաստիարակությանը միտված «Իմ մարմինն անձնական է» գիրքը վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում: Ոմանք գտնում են, որ գիրքը կարևոր առաքելություն ունի և կարող են դրա շնորհիվ նվազեցվել երեխաների նկատմամբ բռնության ու ոտնձգության դեպքերը, մեծամասնությունն էլ դժգոհ է մատուցման ձևից ու բովանդակությունից:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանն Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ մանրակրկիտ ուսումնասիրել է գիրքն ու գտնում է, որ այն բավականին թերի է ու վտանգավոր, բոլորովին այլ ենթատեքստ ունի և այլ ուղղությամբ է տանում:

«Հուսով եմ՝ հեղինակները նպատակային չեն այդպես արել, բայց գիրքը բոլորովին այլ ուղղությամբ է տանում: Չնայած՝ չէի ուզի գիրք անվանել, դա մեծ պատիվ կլինի, սա ուղղակի ինչ-որ ձեռնարկ է՝ փոքրամասնության համար: Սա ոչ թե սեռական դաստիարակությանը նպաստող գրականություն է, այլ՝ սեռականությանն ուղղված: Կարող է խթանել երեխայի «ֆլիրտը» հակառակ սեռի, ինչու ոչ՝ նաև մեծահասակի մոտ: Իսկ երեխաներն ունեն «ֆլիրտ», չէ՞ որ նրանք ամեն ինչ անում են, որ դուր գան դիմացինին: Հաշվի չի առնված երեխայի տարիքային առանձնահատկությունը, հոգեբանական զարգացման փուլերը: 3 տարեկանը սենզիտիվ տարիք է կոչվում: Այդ տարիքի երեխայի մոտ նոր է սկսում ձևավորվել «ես» կենցեպցիան, սկսում է տարանջատել իրեն՝ միջավայրից: Ըստ իս՝ ամենավտանգավորն այն է, որ եթե երեխան չի հասկանում այն նյութը, տեղեկատվությունը, որն իրեն տալիս են, սկսում է ֆանտազիաների մեջ ընկնել: Նրա մոտ սկսում է վառ երևակայություն աշխատել ու դրա հիման վրա ձևավորվում են իր համար աղճատված պատկերներ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել», - նշեց մեր զրուցակիցը:

Ինչպես ասում են՝ «արգելված պտուղը քաղցր է», ու բնական է, որ մինչ այդ իր սեռական օրգանների վրա չկենտրոնացած երեխային այս գիրքն ուղղորդում է ուշադրություն դարձնել մարմնի հենց այդ հատվածին: Հարցին՝ այդ տարիքի երեխան հասկանում է արդյոք, թե ինչ է նշանակում մասնավոր տարածք՝ հոգեբանը նկատեց՝ նույնիսկ մեծահասակը չի կարողանում տարանջատել անձնայինն ու հանրայինը, էլ ուր մնաց՝ երեխան:

«Ինչ-որ քողարկված ուղղորդում կա՝ ուշադրությունը կենտրոնացնել սեռական օրգանների վրա, ու դա խիստ վտանգավոր է այդ տարիքի համար. երեխան մտածում է՝ իսկ ինչո՞ւ չի կարելի, ձեռքս տանեմ «այնտեղ»՝ տեսնեմ՝ ի՞նչ է լինում: Բավական է երևակայությանը տուրք տան, ձեռքը մեկ-երկու անգամ տանեն համապատասխան տեղը, իրենց հաճելի լինի: Արդյունքում, կսկսվի մի խնդիր, որը կոչվում է մանկական մաստուրբացիա (ձեռնաշարժություն՝ հեղ.), որը բարդ ու երկարատև հոգեբանական աշխատանքի կարիք է ունենում: Էլ չեմ ասում, որ երեխաներն ունեն հակառակվելու սովորություն՝ իրենց մի բան է ասվում, իրենք բոլորովին հակառակն են անում: Ու ստացվում է, որ մենք հենց այդ տարիքից սխալ ենք ուղղորդում երեխաներին», - ընդգծեց հոգեբանը:

 


Դիտարկմանը՝ ի՞նչ ենթատեքստի մասին է խոսքը, ու արդյոք ինչ-որ հատուկ ու թաքնված միտում ունեն հեղինակները, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Անկեղծ ասած, ես հեղինակներին ծանոթ չեմ, բայց չի բացառվում, որ չհասկանալով ու չիմանալով՝ բավական վտանգավոր պատվեր են կատարում փոքրամասնությունների կամ այլասերման ուղղությամբ: Մեկ-երկու հոգի համացանցում բացասականորեն արձագանքել էին իմ մտահոգությանը, ու երբ ես մտա իրենց անձնական էջերն ու նայեցի, պարզ հասկացա՝ ովքեր են ջատագովները: Այնտեղ շատ պարզ դրված են իրենց սիմվոլները՝ ծիածանը և այլ նշաններ: Բայց մարդիկ էլ կան, որ պարզապես չեն կողմնորոշվում՝ անհրաժե՞շտ է այդ գիրքը, թե՞ ոչ: Մտածում են՝ ծնողների համար է, ուրեմն՝ պետք է: Շատերը սկսեցին քննադատել սոցապ նախարարին՝ գրքին հավանություն տալու համար, բայց ես անձամբ ճանաչում եմ նրան ու հեռու եմ այն մտքից, թե նա դրա ջատագովներից է: Կարծում եմ՝ համապատասխան մասնագիտական կրթության բացակայությունն է բերել նրան, որ իրենց թվում է՝ իրազեկել երեխային՝ կնշանակի կանխարգելել բռնությունը: Բայց նորից եմ կրկնում, ուղիղ հակառակը կարող է լինել. հենց երեխան կարող է խթան հանդիսանալ իր նկատմամբ բռնության դրսևորման»:

Գրքում կան հատվածներ, որոնք ծնողներին սովորեցնում են՝ ինչպես երեխաների հետ խոսել սեռականության մասին: Հոգեբանը նկատում է՝ այնտեղ տերմիններ են օգտագործված, որոնք նույնիսկ մեծահասակն է դժվարությամբ արտաբերում, ուր մնաց՝ 3-4 տարեկան փոքրիկը:

«Երեխան ինչպե՞ս կարող է հասկանալ, որ բերանը և սեռական օրգաններն անձնական տարածք են, ու որ ամեն մեկն իրավունք ունի զբաղվել սեքսի այն ձևով, որն իրեն հաճելի է: Այստեղ արժեքային խնդիր կա, մենթալիտետի, սովորությունների մի ամբողջ բուկետ է, որն այլ տեղ է ուղղորդում», - ասում է Ա. Բեջանյանը:

Գրախանութներն այսօր բազմապիսի թեմաներով գրականություն են առաջարկում, որը գրաքննության չի ենթարկվում: Բայց այն գրականությունը, որն առնչվում է երեխաներին, այն էլ՝ սեռական ու հոգեբանական ասպեկտով, պետք է մասնագետների կողմից պարտադիր ուսումնասիրվի ու նոր արտոնվի:

«Ամենամեծ խնդիրը հենց դրանում է: Եթե դրանում նաև նախարարն է ընդգրկված, ապա շատ ավելի ճիշտ կլիներ մասնագետների խումբ հրավիրեին, քննարկում ծավալեին, եզրահանգման գային՝ շեշտն ինչի՞ վրա դնել, ի՞նչը փոխել, ու նոր հետո հրատարակեին: Թե չէ ՀԿ-ական մակարդակով՝ ով ինչ ուզում, այն էլ գրում է: Որտե՞ղ է կրթության ազգային ինստիտուտը, առողջապահության ազգային ինստիտուտը: Չէ՞ որ դրանք պետական կառույցներ են, որոնք հարկատուների գումարներով են գոյատևում ու կոնկրետ անելիքներ ունեն: Նմանատիպ դեպք 2000-ական թվականներին էլ էր եղել. ֆրանսիական մի կազմակերպություն փորձում էր այստեղ երեխայի սեռական հիգիենայի հանրագիտարան տարածել: Բայց մասնագետները ժամանակին արձագանքեցին և արգելվեց, որ այդ հանրագիտարանը ներմուծվի հանրակրթություն: Փաստորեն, կրկին նման փորձ է արվում», - մտաբերեց նա:

Այնուամենայինիվ, սեռական դաստիարակությանը նպաստող գրականություն պե՞տք է այսօր, թե՞ ոչ, և արդյոք այդ գրականությունը պետք է հասցեագրված լինի երեխաներին, թե կարևոր այդ առաքելության նրբերանգներին պետք է տիրապետի ծնողն ու փոխանցի կրտսեր սպառողին:

Ի դեպ, երեխաների կողմից տրվող ամենատարածված հարցն է՝ որտեղի՞ց է ինքը, ինչին ի պատասխան ծնողները մեծամասամբ օգնության են կանչում «արագիլին» կամ «կաղամբին»:

Հոգեբանը վստահեցնում է՝ նման հորինվածքներ պետք չեն. երեխաների հարցին պետք է պատասխանել մատչելի, բայց առանց ավելորդ մանրամասնությունների:

«Իհարկե, իրազեկել պետք է, իհարկե, անհրաժեշտ է գրականություն, որով ծնողները կկարողանան ուղղորդվել ու համապատասխանորեն ապահովել իրենց երեխաների սեռական դաստիարակությունն ու անվտանգությունը: Եվ այո՛, դուք ճիշտ եք, նման գրականություն չկա ծնողների համար, ու դրա վրա է պետք աշխատել: Պետք է հավաքել բոլոր հարցերն ու մասնագետների օգնությամբ այդ հարցերին օրինակելի պատասխաններ տալ՝ ստեղծելով չխեղաթյուրված ու չաղճատված գրականություն: Հուսամ՝ ինձ ճիշտ կհասկանաք, բայց ծնողները երեխայի հետ պետք է խոսեն ոչ թե 3, այլ՝ 1 տարեկան հասակից: Բայց նրանք ընդամենը հստակ ու ընկալելի պետք է պատասխանեն երեխաների հարցերին: Չէ՞ որ երեխան «ես»-ի ձևավորման շրջանից սկսում է հարցնել՝ ինչպե՞ս է ինքը լույս աշխարհ եկել: Այլ հարց է, որ ծնողը պատրաստ չէ այդ հարցին պատասխանել ու հորինում է: Դա հակառակ արդյունքն է տալիս ու երեխան սկսում է իր հարցերի պատասխանները դրսում, համացանցում փնտրել՝ ձեռքբերելով աղճատված ինֆորմացիա, որը վտանգավոր է:

Ծնողը պետք է ընդամենը պատասխանի, որ ինքը սիրո արդյունք է, որ ծնողներն այնքան են սիրել իրեն, որ նա ծնվել է:

Հետագայում, եթե ընտանիքում ամեն ինչ ներդաշնակ է, շփումն էլ՝ ջերմ, ապա կարելի է այդ թեմաների շուրջ խոսել համապատասխան ձևով: Բայց ասեմ՝ ես 1991 թվականից այս ոլորտում եմ, ու չի եղել մի երեխա, որն ուղիղ հարց կտա՝ ի՞նչ բան է սեքսը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմեն Բեջանյանը: