Քոչարյանի դատին զուգահեռ դատարանի բակում շարունակում է լարված մնալ. Գասպարիին թույլ չտվեցին նիստերի դահլիճ մտնել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակում է իրավիճակը թեժ մնալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու իշխանության կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ։
Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Քոչարյանի կալանավորման որոշումը ապօրինի է եւ նա պետք է ազատ արձակվի. «Ես անցյալ տարի ակտիվ մասնակցում էի հեղափոխությանը, պայքարում էի ստի ու կեղծիքի դեմ, մենք մերժեցինք Սերժին, հիմա կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը։ Ես պահանջում եմ արդարություն»։
Հարցին՝ իրեն վճարե՞լ են ակցիայի համար, նա պնդեց, որ իր քաղաքացիական պարտքն է կատարում։
Դատարանի բակում է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, սակայն նրան թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ։ Նա եկել էր ոստիկանության բաժնից։
Գասպարիի խոսքով՝ քրեական գործ դեռ չի հարուցվել, թե ինչու, նա դժվարացավ պատասխանել. «Թվում է, թե ապացույցներ կան, հապաղելու պատճառ չկա, իրավաբանները ավելի ճիշտ գնահատական կտան»։
Քաղաքացիական ակտիվիստը հայտնեց, որ իր հեռախոսը եւս գտնվել է, սակայն հրաժարվում է հավատալ, որ այն կորել է, պնդում է՝ Քոչարյանի աջակիցներն են գողացել. «Հեռախոսս անհետացել էր, գրպանս խորն էր եւ քիչ հավանական է, որ այն դուրս ընկներ եւ կորեր, ես ավելի հավանական եմ համարում, որ այն գողացել են միջադեպի ժամանակ, ինչը վկայում է, որ Քոչարյանի աջակիցների մեջ կան պրոֆեսիոնալ գրպանահատներ։ Ինձ ասաց, որ դատարանի բակում են գտել հեռախոսը»։
Նա գոհունակություն հայտնեց դատարանի դահլիճում ընդդեմ Քոչարյանի աջակիցների ակցիայի մասնակիցներին տեսնելով. «Ես քաղաքացի եմ եւ գտնում եմ, որ որոշիչը քաղաղացին է, իսկ երեկ դատարանի դահլիճում տերն ու տնօրենը Քոչարյանի աջակիցներն էին, իսկ ոստիկաններն ու դատական կարգադրիչները ենթակայի կարգավիճակում էին հայտնվել։ Այնպես որ ես ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է եկել ոչ թե ինձ աջակցելու, այլ Մարտի 1-ի 10–ը զոհերի հարազատներին աջակցելու։ Պետք է հանրային ճնշում լինի, բոլոր քաղաքացիների ճնշումը պետք է լինի, որպեսզի իրավիճակ փոխվի, միայն ապրիլ–մայիս ամիսներին չէր, պետք է քաղաքացին ամեն օր իրավիճակ փոխի»։
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ երեկ միջադեպ տեղի ունեցավ դատարանի բակում՝ Քոչարյանի աջակիցների եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին հայտարարեց, որ քաշքշուքի արդյունքում իրեն շշով հարվածել են, բացի այդ այտոսկրի վնասվածք է ստացել։ Քաղաքացիական ակտիվիստը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել իրավապահներին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած