ԿԳՆ-ն հերքում է
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության աշխատակազմի ղեկավարը գտնվում է արձակուրդում»:

















































