Մետրոպոլիտենի գործով քննությանը աշխատակիցները կաշկանդված են գնում. տնօրենը հրահանգել է միայն իր փաստաբանի հետ գնալ ԱԱԾ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանի մետրոպոլիտենի աղմկահարույց գործը, որին մենք անդրադարձել էինք, և որից հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց ու քրեական գործ հարուցեց չարաշահումների փաստով, ակտիվ քննության փուլում է:
ԱԱԾ-ն այս օրերին հարցաքննության է կանչում տարբեր վկաների, մետրոպոլիտենի աշխատողների: Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մետրոպոլիտենի պատասխանատու աշխատողները, որոնք բավականին ինֆորմացիայի են տիրապետում, կաշկանդված են, քանի որ մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատողներին ստիպում է ԱԱԾ հարցաքննության գնալ բացառապես իր փաստաբանի հետ և զգուշացնում ու սպառնում է ոչինչ չխոսել:
Եվ իրապես, աշխատողները ԱԱԾ-ում կաշկանդվում են Յայլոյանի փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ ու հայտնել իրենց իմացածը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս