ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրը նշանակվել է ՀՊՏՀ պրոռեկտոր
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին հայտնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական նտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից, ստանալով դոցենտի կոչում, որպես դոցենտ: Մինչ պրոռեկտոր նշանակվելը ղեկավարում էր նույն ամբիոնը, որի վարիչի պաշտոնում ընտրվել էր 2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդում: 2012 թ. մինչեւ այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է:
Մասնակցել է բազմաթիվ ազգային եւ միջազգային գիտաժողովների, սեմինարների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ եւ ԵՄ երկրներում, հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 10 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Ազատ տիրապետում է ռուսերենին եւ անգլերենին»:
Նշենք, որ 168.am-ի փոխանցմամբ՝ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած