Մեղավոր է արդյոք Դավիթ Սանասարյանը՝ ցույց կտա քննությունը ու ժամանակը. Փաշինյան
Մենք շատ աղմկահարույց կոռուպցիոն գործեր ունենք, որոնք կարող են դրա վկայությունը լինել, այդ գործերով դատաքնություններ են լինելու: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, կա նման սկանդալ, սակայն դեռ վաղ է ասել, որ դա կոռուպցոին սկանդալ է»,- նկատել է վարչապետը:
Հարցին այն մասին, որ կոռուպցիոն գործերից մեկը կապված է Փաշինյանի կողմնակցի հետ (Դավիթ Սանասարյանի գործը՝ խմբ.), Փաշինյանն ասել է.
«Այն, որ պետական պաշտոնյաներից մեկը ներգրավված է կոռուպցիոն գործընթացում, կարելի է ասել, որ արդեն հավաստի է, բայց մեղավոր է արդյոք Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ցույց կտա քննությունը ու ժամանակը»:

















































