Քոչարյանի գործով դատավորը ժամանակ տվեց իրեն ինքնաբացարկ հայտնելու համար. նիստն ընդմիջվեց
Դատական նիստին բացի Ռոբերտ Քոչարյանից, նրա պաշտպաններից եւ դատախազներից որեւէ անձ կողմ չի հանդիսանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Նշենք, որ մինչ այդ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հարցի վերաբերյալ դիրքորոշում էին հայտնել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Դրանից հետո պաշտպանական կողմը հարց բարձրացրեց, թե ինչ հիմքերով է Վահե Գրիգորյանը տեսակետ հայտնում, ինչին դատավորն արձագանքեց, որ դատական նիստին բացի Ռոբերտ Քոչարյանից, նրա պաշտպաններից եւ դատախազներից որեւէ անձ կողմ չի հանդիսանում: Նախագահողը հիշեցրեց, որ եւ Վահե Գրիգորյանը, եւ Միհրան Պողոսյանը կողմ չեն հանդիսանում եւ առանց նախագահողի թույլտվության չեն կարող հայտարարություններ անել։
Դատավորը, միեւնույն ժամանակ արձանագրեց, որ դատական նիստը դռնբաց է եւ բոլորը կարող են մասնակցել նիստին։
Այս պահին դատական նիստը 40 րոպեով ընդմիջվել է։ Դատարանը ժամանակ է տվել պաշտպանության կողմին՝ դատարանին գրավոր կերպով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Նշենք, որ այս ընթացքում դահլիճում գտնվող Քոչարյանի համակիրները վանկարկում են «Դատախազ, քեզ չենք վստահում», «Ազատություն նախագահին»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած