Երևանը ռուս զբոսաշրջիկների համար ամառային ճամփորդության ամենաէժան ուղղությունն է
Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ծառայությունն ուսումնասիրել է ամառվա ամիսներին ինքնաթիռի տոմսերի արժեքները և կազմել ռուս զբոսաշրջիկների համար այդ ամիսներին ճամփորդելու առումով ամենաէժան երկրների ցանկը:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, վարկանշային աղյուսակը գլխավորում է Երևանը: Պարզվում է՝ Դոնի Ռոստովից դեպի Երևան ամենաէժան ավիատոմսի արժեքը 6331 ռուբլի է, Կրասնոդարից դեպի Երևան թռիչքի տոմսը՝ 7131, իսկ Մոսկվա – Երևան չվերթի տոմսը՝ 10735 ռուբլի:
Ռուսների համար ամենաէժան ուղղությունների ցանկում են հայտնվել նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը: ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից դեպի Մինսկ և Բիշքեկ թռիչքների տոմսերի արժեքը համապատասխանաբար 9117 և 10 340 ռուբլի է:


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս